913 դիտում
20:11 03-06-2015
Գալուստ Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ Իվիցա Դաչիչին
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հունիսի 3-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի առաջին փոխվարչապետ եւ արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչին:
Իվիցա Դաչիչի հետ Ազգային ժողով են այցելել ԵԱՀԿ նախագահի՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Անջելո Գնեդինգերը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը եւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցերով նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:
Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ԵԱՀԿ խորհդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը, ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Ստեփան Դեմիրճյանը, Արծվիկ Մինասյանը, Մհեր Շահգելդյանը, Ստեփան Մարգարյանը եւ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը:
Ողջունելով Իվիցա Դաչիչի այցը Հայաստան՝ ԱԺ նախագահը կարեւորել է այն՝ խնդիրներին տեղում ծանոթանալու եւ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերը քննարկելու առումով: Գալուստ Սահակյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում Եվրաատլանտյան եւ Եվրասիական տարածաշրջանում անվտանգությանը եւ համագործակցությանը նպաստ բերելու Սերբիայի պատրաստակամությունը, որն արտահայտվում է նաեւ ԵԱՀԿ նախագահության ստանձմամբ:
ԱԺ նախագահը փաստել է, որ ԵԱՀԿ տարածաշրջանում առկա հակամարտությունները պետք է լուծվեն միջազգային իրավունքի բոլոր նորմերի հավասարարժեք կիրառման եւ Հելսինկիի Եզրափակիչ սկզբունքների հիման վրա: Նա նշել է, որ Հայաստանը կարեւորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը՝ որպես բանակցային գործընթացի գործուն եւ միակ ձեւաչափ:
ԱԺ նախագահն իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի դիրքորոշման վերաբերյալ, որով ապակայունացվում է իրավիճակը տարածաշրջանում: Նա նշել է, որ Հայաստանը վաղուց որդեգրել է խնդրին խաղաղ լուծում տալու ուղին, սակայն միջազգային հանրությանը, մասնավորապես ԵԱՀԿ-ին Ադրբեջանի պահվածքը պիտի մտահոգության առիթ տա:
Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ, ինչպես նաեւ կազմակերպության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: ԱԺ նախագահը դրական է գնահատել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունեությունը եւ համագործակցությունը ՀՀ Ազգային ժողովի հետ:
Գալուստ Սահակյանը, անդրադառնալով հայ-սերբական համագործակցությանը, կարեւորել է միջխորհրդարանական կապերի զարգացումը եւ խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեությունը:
ԵԱՀԿ գործող նախագահ Իվիցա Դաչիչը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ Սերբիան եւ Հայաստանը պատմական ընդհանրություններ ունեցող բարեկամ երկրներ են:
Կարեւորելով Սերբիայի եւ Հայաստանի միջեւ հարբերությունների զարգացումը՝ պարոն Դաչիչը պատրաստակամություն է հայտնել աջակցելու տարածաշրջանային մի շարք հարցերի լուծմանը եւ համագործակցության ընդլայնմանը: Նա, կարեւորելով մեր տարածաշրջանի դերը կայունության հաստատման եւ պահպանման գործում, նշել է, որ պետք է աշխատել անվտանգության մեխանիզմների ուղղությամբ, կայունացնել հարաբերությունները շփման գծում, որպեսզի ոչ մի կողմից զոհեր չլինեն: Արձագանքելով Ազգային ժողովի նախագահի մտահոգությանը՝ պարոն Դաչիչը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն ավելի ակտիվ պիտի գործի՝ պահպանելով համաձայնեցված սզբունքները:
Իվիցա Դաչիչը շնորհակալություն է հայտնել Հայաստանին ԵԱՀԿ գործունեությունը դրական գնահատելու եւ կազմակերպության հետ լիարժեք համագործակցելու համար:
ԵԱՀԿ նախագահի՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Անջելո Գնեդինգերը, խոսելով ԵԱՀԿ-Հայաստան համագործակցության մասին, կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը հարաբերությունների զարգացման գործում եւ նշել, որ մեծ ներուժ կա այդ ոլորտում: Անջելո Գնեդինգերը գոհունակությամբ նշել է նաեւ, որ Հայաստանը տարածաշրջանում օրինակելի է իր ժողովրդավարությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
674 դիտում
19:39 03-06-2015
Նախագահն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի առաջին փոխվարչապետ Իվիցա Դաչիչին
885 դիտում
14:48 03-06-2015
Էդվարդ Նալբանդյանի խոսքը՝ ԵԱՀԿ գործող նախագահ Իվիցա Դաչիչի հետ համատեղ մամուլի ասուլիսին
1804 դիտում
11:13 29-05-2019
Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին
Այս բաժնից
2299 դիտում
15:37 25-11-2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
739 դիտում
15:16 25-11-2024
Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ
691 դիտում
14:56 25-11-2024
Պապիկյանն այցելել է սահմանագոտի