211652_close_icon
views-count810 դիտում article-date 14:35 03-06-2015

Խարդախության մեղադրանքով հետախուզվող կինը ներկայացավ ոստիկանություն

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունիսի 2-ին, ժամը 11.20-ին, բաժին է ներկայացել 1966 թ. ծնված Գայանե Ջ.-ն, ով 2014 թ. հոկտեմբերի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր