211652_close_icon

Մայիսի 22-ից հունիսի 2-ը մայրաքաղաքում ծնվել է 691 երեխա

views-count969 դիտում article-date 13:03 03-06-2015
Մայիսի 22-27-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 38470 քաղաքացի: Մայիսի 22-ից հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 691 երեխա՝ 370 տղա, 321 աղջիկ: Այս մասին տեղեկացանք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նմանատիպ նյութեր