Դինոզավրերի ձվերը գունավոր են եղել. գիտնականներ
Բոննի համալսարանի գիտնականները եկել են եզրակացության, որ դինոզավրերի ձվերը եղել են ոչ թե սպիտակ, ինչպես նախկինում էր ենթադրվում, այլ գունավոր:
Մասնագետներն ուսումնասիրել են Չինաստանում գտնված ձվերի կեղեւը: Լաբորատոր անալիզը ցույց է տվել, որ կեղեւի պարունակության մեջ մեծ քանակության կապույտ-կանաչ պիգմենտներ կան:
Կանաչ-կապտավուն գույնն օգնել է պահպանել ձվերը գիշատիչներից, քանի որ բնության մեջ դրանք գրեթե չեն նկատվել: Բացի այդ, գունավորումը դինոզավրերին օգնել է ճանաչելու սեփական ձվերը մյուսներից: