17-ամյա կալանավորը վիրավորել է իրեն բուժօգնություն ցուցաբերող բուժքրոջը եւ ծեծել իշխանության ներկայացուցչին
17-ամյա Արսեն Քյաբաբչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ, նա հանդիսանալով ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ի կալանավոր եւ գտնվելով հիշյալ քրեակատարողական հիմնարկի բուժմասում, սկսել է անհարկի բղավել, աղմկել, խանգարել անդորրը, վիրավորել իրեն բուժօգնություն ցուցաբերող բուժքույր Ալինա Շահբազյանին և չենթարկվելով ՔԿՀ-ի հերթապահ խմբի առաջին կարգի մասնագետ, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող, իր ծառայողական պարտականությունները կատարող Արտակ Մարտիրոսյանի` ՔԿՀ-ի ներքին կանոնակարգի պահանջների խախտումը դադարեցնելու օրինական պահանջին՝ վերջինիս առողջության նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելով` ձեռքով հարվածել է նրա դեմքին` պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Աբովյանի ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: