211652_close_icon
views-count3142 դիտում article-date 21:20 26-05-2015

E5P հիմնադրամը մեկնարկում է Հայաստանի էներգարդյունավետության և շրջակա միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումները

ՎԶԵԲ-ի կողմից կառավարվող E5P միջազգային բազմադոնոր հիմնադրամը կազմակերպում է սեմինար, որտեղ կքննարկվեն Հայաստանի քաղաքային համայնքների էներգախնայողության ոլորտում ներդրումների ֆինանսավորման հնարավորությունները Արևելյան Եվրոպայի էներգետիկ արդյունավետության և շրջակա միջավայրի գործընկերության (E5P) կողմից “Ներդրումային հնարավորությունները Հայաստանի քաղաքային համայնքների համար E5P հիմնադրամի շրջանակներում” թեմայով կազմակերպված սեմինարը տեղի կունենա 2015 թ. մայիսի 26-ին, Երևանում, Էլիտ Պլազա բիզնես կենտրոնում, Խորենացու փող. 15 հասցեով, ժամը 9: 00-ից մինչև 14:00: Հայաստանը վերջերս միացել է Արևելյան Եվրոպայի էներգետիկ արդյունավետության և Շրջակա միջավայրի գործընկերության (E5P) ծրագրին, որը բազմադոնոր միջազգային հիմնադրամ է և նախատեսված է խթանել Արևելյան գործընկերության երկրներում էներգախնայողության ոլորտում ներդրումները: Մասնակից միջազգային ֆինանսական կազմակերպությունների (ՄՖԿ)` ՎԶԵԲ-ի, Եվրոպական ներդրումային բանկի, NEFCO-ի, NiB-ի, KfW-ի և Համաշխարհային բանկի կողմից տրմադրվող վարկային միջոցներին զուգահեռ, E5P հիմնադրամը դրամաշնորհային համաֆինանսավորման միջոցով օժանդակում է մունիցիպալ ոլորտի ծրագրերին: Հիմնադրամի միջոցները կազմում են մոտավորապես 170 մլն եվրո, որից 20 միլիոնը հատկացված է Հայաստանին` որպես դրամաշնորհային ֆինանսավորում: Ընդհանուր առմամբ, Եվրամիությունը E5P հիմնադրամի ամենախոշոր մասնակիցն է իր 70 մլն եվրո ավանդով: Հայաստանում իրականցվելիք E5P ծրագրերին իրենց նպաստն են բերում Եվրամիությունը, Հայաստանը, Չեխիայի հանրապետությունը, Դանիան, Գերմանիան, Լատվիան, Լիտվան, Նորվեգիան, Լեհաստանը և Շվեդիան: Սեմինարի նպատակն է ուսումնասիրել Հայաստանի մունիցիպալ ընկերությունների ներդրումային կարիքները և ուղիներ գտնել՝ համապատասխանեցնելու դրանք E5P կողմից առաջարկվող դրամաշնորհային և վարկային համաֆինանսավորման մեխանիզմներին: Հայաստանի էներգատարությունը մոտ 2,6 անգամ բարձր է Եվրամիության միջին ցուցանիշների համեմատ: Հայսատանն ունի վերականգնվող էներգիայի գրեթե բոլոր տեսակների բազում ռեսուրսներ և շենքերում էներգախնայողություն ապահովելու չօգտագործված պոտենցիալ: E5P դրամաշնորհային համաֆինանսավորումից կարող են օգտվել նաև հասարակական տրանսպորտի, կեղտաջրերի մաքրման և թափոնների ոլորտները: Սեմինարին մասնակցում են ՀՀ պետական մարմինների, մունիցիպալ ընկերությունների, E5P-ում ակտիվ մասնակցող միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներ, դեսպաններ և պատվավոր ներկայացուցիչներ դոնոր պետություններից և ԵՄ-ից` որպես E5P հիմնադրամի ամենախոշոր աջակից: Ըստ Е5Р հիմնադրամի կառավարիչ Անդերս Լունդի՝ «Այս խորհրդաժողովը հնարավորություն կընձեռի ի հայտ բերել Հայաստանի քաղաքային համայնքների էներգաարդյունավետության խնդիրները և այդ ոլորտի առանցքային դերակատարների հետ միասին գտնել դրանց լուծումները»: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանն այսպես է մեկնաբանում. «Հուսով ենք, որ E5P հիմնադրամը մեծ դեր կխաղա մեր տնտեսության համար կենսականորեն կարևոր ոլորտներում, այդ թվում` քաղաքային ենթակառուցվածքներում` ներդրումների ներգրավման գործում»: E5P հիմնադրամի մասին. ՎԶԵԲ-ի կողմից կառավարվող Արևելյան Եվրոպայի Էներգարդյունավետության և շրջակա միջավայրի գործընկերությունը՝ E5P-ն, 170 մլն եվրո միջոցներով բազմադոնոր հիմնադրամ է, որի նպատակն է խթանել էներգաարդյունավետության և բնապահպանության ոլորտներում ներդրումները Հայաստանում և Արևելյան գործընկերության այլ երկրներում: E5P հիմնադրամը ստեծվել է 2009թ. Շվեդիայի կառավարության նախաձեռնությամբ` Եվրամիությունում վերջինիս նախագահության շրջանում: Ներակայումս E5P հիմնադրամը գործում է Ուկրաինայում, Հայաստանում, Վրաստանում և Մոլդովայում: Հիմնադրամը ներդրումային դրամաշնորհներ է տրամադրում վարկային միջոցներին զուգահեռ, որոնք տրվում են մասնակից ֆինանսական կազմակերպություների կողմից, որնոնց թվում են. Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկը, Եվրոպական ներդրումային բանկը, Սկանդինավյան ներդրումային բանկը, Սկանդինավյան շրջակա միջավայրի ֆինանսական կորպորացիան, Եվրախորհրդի զարգացման բանկը և Համաշխարհային բանկի խումբը: E5P հիմնադրամին միջոցներ են տրամադրում. Եվրամիությունը, Հայաստանը, Չեխիայի հանրապետությունը, Դանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Վրաստանը, Գերմանիան, Իսլանդիան, Լատվիան, Լիտվան, Մոլդովան, Նորվեգիան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովակիան, Շվեդիան, Ուկրաինան և ԱՄՆ-ն: Եվրամիությունը հանդիսանում է E5P հիմնադրամի ամենախոշոր ներդրողը:

Նմանատիպ նյութեր