211652_close_icon

Ծանոթի տան բակից գողացել է էլեկտրական մալուխ և լապտեր

views-count1147 դիտում article-date 14:44 25-05-2015
Ոստիկանության ծառայողներն օրերս Երևանի Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկից Շենգավիթի բաժին բերման են ենթարկել 1983 թ. ծնված Գևորգ Մ.-ին և նույն թվականին ծնված Կամո Զ.-ին: Գևորգ Մ.-ն խոստովանական բացատրություն է տվել, որ մարտի 24-ին իր ծանոթ Ստեփան Ս.-ի տան բակից գողացել է էլեկտրական մալուխ և լապտեր: Վնասի չափը պարզվում է: Տուժողը նախկինում ոստիկանություն չի հայտնել: Նրանից ընդունվել է հաղորդում: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր