Ավտովթարից մահացել է հայտնի մաթեմատիկոս Ջոն Նեշը
Ամերիկացի հայտնի մաթեմատիկոս Ջոն Նեշը Նյու Ջերսի նահանգում կնոջ հետ ավտովթարի է ենթարկվել: Նրանք մահացել են:
86-ամյա Ջոն Նեշը 1994 թվականին «Նոբելյան» մրցանակ էր ստացել:
Հանրությանը նա հայտնի է իր մաթեմատիկական հանճարի և շիզոֆրենիայի դեմ պայքարի շնորհիվ, ինչպես նաև «Բանականության խաղերը» ինքնակենսագրական կինոդրամայով, որը նկարահանվել է 2001 թվականին և արժանացել 4 «Օսկար»-ի:
Հետաքրքիրն այն է, որ Նեշը դպրոցում միջակ էր եղել, իսկ մաթեմատիկա ընդհանրապես չէր սիրել։