211652_close_icon
views-count855 դիտում article-date 10:57 24-05-2015

Փրկարարներն ապամոնտաժել են գովազդային վահանակի պաստառը

Մայիսի 24-ին, ժամը 00.26-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Հերացու փողոցի վերգետնյա անցումից ամրացված գովազդային վահանակը թուլացել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գովազդային վահանակի պաստառն ընկել է Դ. Ա.-ին պատկանող «Մերսեդես» մակնիշի 20 TO 480 պետհամարանիշով ավտոմեքենայի վրա. տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարներն ապամոնտաժել են գովազդային վահանակի պաստառը:

Նմանատիպ նյութեր