Իրանի միջուկային հարցով բանակցությունների հաջորդ փուլը կմեկնարկի մայիսի 26-ին. աղբյուր
Արտգործնախարարների և փորձագետների մակարդակով իրանական միջուկային հարցով բանակցությունների հաջորդ փուլը մեկնարկելու է մայիսի 26-ին՝ Վիեննայում: Այդ մասին Ria Novosti-ին հայտնել է բանակցություններին մոտ կանգնած դիվանագիտական աղբյուրը:
Հանդիպումը տեղի կունենա Իրանի ԱԳ փոխնախարար Աբբաս Արաղչիի և ԵՄ Արտաքին գործերի եվրոպական ծառայության (ԱԳԵԾ) գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդտի միջև, իսկ մայիսի 28-ին նրանց կմիանան միջուկային փորձագետները:
Աղբյուրի խոսքով՝ ներկա պահին կողմերը շարունակում են ինտենսիվ աշխատել իրանական միջուկային ծրագրի համապարփակ համաձայնագրի վերջնական տեքսի վրա:
Հիշեցնենք, որ համապարփակ համաձայնագիրը պետք է պատրաստ լինի մինչև հունիսի 30-ը: