Ոստիկանություն բերման ենթարկվածի մոտ «Բրաունինգ» ատրճանակ հայտնաբերվեց
Մայիսի 22-ին, ժամը 02.10-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Երևանի Նիզամու փողոցի թիվ 26 շենքի մոտից, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով, բերման են ենթարկել 1981 թ. ծնված Սարգիս Ա.-ին:
Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է «Բրաունինգ» ատրճանակ` պահունակով` լիցքավորված փամփուշտով:
Ըստ Սարգիս Ա.-ի` զենքն իրեն էր տվել հանգուցյալ ընկերը:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է քննություն
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]