1474 դիտում
19:38 20-05-2015
Մեղադրանք է առաջադրվել՝ առևտրային կաշառք տալուն և ստանալուն դրդելու համար. Քննչական կոմիտե
Սնանկության գործով կառավարչի կողմից առևտրային կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ, որի արդյունքներով մեղադրանք է առաջադրվել կաշառք տալուն օժանդակողին։
Նախաքննությամբ պարզվել է, որ քաղաքացի Պողոսյանը, օրենքով սահմանված կարգով տրված լիազորագրի հիման վրա, ՀՀ դատական ատյաններում ներկայացրել է Երևանի մի բնակչուհու շահերը և դրդել առևտրային կաշառք տալուն ու ստանալուն։
Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող քաղաքացիական գործով, բանկում գրավադրված բնակարանը սնանկության գործով կառավարչի միջոցով աճուրդի եղանակով նույն տան բնակչուհու համար շահավետ գնով օտարելու գործընթացը կազմակերպելու համար, նա դրդել է բնակչուհուն՝ կառավարչին առևտրային կաշառք տալու համար իրեն տալ 2.500.000 դրամ, իսկ վերջինիս դրդել է վերցնել այն։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` քաղաքացի Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-200-րդ հոդվածի 1-ին մասի և 38-200-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին
Նմանատիպ նյութեր
4019 դիտում
12:47 14-03-2018
ՀՔԾ. Կաշառք ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու կասկածանքով ձերբակալվել են մաքսային տեսուչներ
Այս բաժնից
442 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
568 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1027 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը