211652_close_icon
views-count6712 դիտում article-date 22:44 19-05-2015

Չեխովի անվան դպրոցի վահանակի շնորհանդեսը՝ Ֆրիտյոֆ Նանսենի անվան թանգարանում. ֆոտոշարք

Այսօր՝ մայիսի 19-ին, Երևանի Չեխովի անվան թիվ 55 դպրոցի մի խումբ աշակերտներ այցելեցին Երևանի Նանսենի փողոցին և զբոսայգուն հարող տարածքում գտնվող Ֆրիտյոֆ Նանսենի անվան թանգարան: Դպրոցը Նանսենի թանգարանում կազմակերպել էր վահանակի շնորհանդես. այն կրում էր «Ֆրիտյոֆ Նանսեն. Աշարհի խիղճը» խորագիրը: Աշակերտները ներկայացրեցին մանրամասներ՝ Նանսենի կյանքից և նրա՝ հայ ժողովրդի համար արված մարդասիրական գործունեությունից: Միջոցառմանը ներկա էր Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանի և Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցումը հովանավորող, բարերար Սառա Եսայանը: Ներկա էին նաև թանգարանի տնօրեն Ֆելիքս Բախչինյանը, Չեխովի անվան դպրոցի տնօրենը, ուսուցչական կազմը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր