ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Լենինգրադի նահանգապետի պաշտոնակատարի հետ
Ողջունելով ՀՀ գլխավոր հյուպատոսին` Ալեքսանդր Դրոզդենկոն նշեց, որ Լենինգրադի նահանգն ակտիվ համագործակցում է ՀՀ Արագածոտնի մարզի հետ: Նա տեղեկացրեց, որ Արագածոտնի մարզպետարանի առաջարկով Լենինգրադի նահանգում արդեն իրենց գործունեությունն են իրականացնում մի քանի շինարարական և լոգիստիկ ընկերություններ:
Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ և ՌԴ տարածքային կապերի ամրապնդման, տնտեսական, մշակութային համագործակցության հարցեր: Մասնավորապես քննարկվեցին Լենինգրադի նահանգի և Արագածոտնի մարզի գործարար և մշակութային խնդիրներ պարունակող հարցեր: Կողմերը պատրաստակամություն հայտնեցին` ձեռնարկել հնավարոր բոլոր միջոցները Լենինգրադի նահանգի և ՀՀ մարզերի միջև առևտրային կապերի խորացման համար:
Հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր հյուպատոսը զրուցակցին ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներն ամբողջ աշխարհում:
Իր հերթին նահանգապետ Դրոզդենկոն կարևորեց համայնքի դերակատարությունը Լենինգրադի մարզի հասարակական, մշակութային և տնտեսական կյանքում: