1137 դիտում
13:29 15-05-2015
Հունիսի սկզբին կմեկնարկի Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթը
Հունիսի 6-ին Երևանում կմեկնարկի Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթը` «ջութակ» մասնագիտությամբ։ Մրցույթի 1-ին փուլին կմասնակցեն 17 երկրի 29 երիտասարդ ջութակահարներ։
Երաժիշտները ներկայացնում են Հայաստանը, Ռուսաստանը, Ռումինիան, Ավստրիան, Կորեան, Ճապոնիան, Սերբիան, Էստորիան, Վենեսուելան, Ղազախստանը, Լիբանանը, Իրանը, Ֆրանսիան, Միացյալ Թագավորությունը, ԱՄՆ-ն, Բելառուսը, Չինաստանը։
Մասնակիցների այդչափ մեծ թիվը պայմանավորված է ինչպես ներկայացված դիմումների մեծ քանակով, այնպես էլ՝ երաժիշտների աննախադեպ բարձր կատարողական մակարդակով, ինչն էլ պատճառ դարձավ նախապես սահմանված մրցութային 1-ին փուլ անցնող 24 մասնակիցների թիվը 29-ով փոխարինելու համար:
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան- մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի արդյունքում և անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ով մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է:
Նմանատիպ նյութեր
2184 դիտում
18:38 06-06-2019
Արամ Խաչատրյանի ծննդյան օրը կմեկնարկի Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթը
1775 դիտում
17:50 06-06-2016
Երևանում մեկնարկել է Արամ Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային մրցույթը
Այս բաժնից
880 դիտում
20:40 31-12-2024
Առողջապահության նախարարության թեժ գիծն աշխատելու է նաև տոնական օրերին