876 դիտում
16:18 14-05-2015
Արմեն Աշոտյանը հանդիպում է ունեցել ԵՄ կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով հանձնակատարի հետ
Մայիսի 14-15-ը Երևանում անցկացվող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի շրջանակներում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում է ունեցել ԵՄ կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով հանձնակատար Տիբոր Նավրաչիչի հետ:
Նախարարը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը և անձամբ հանձնակատարին աջակցության համար` գագաթաժողովի կազմակերպչական, ֆինանսական և մեթոդաբանական օգնության հարցերում: Արմեն Աշոտյանը, խոսելով Բոլոնյան գործընթացի մասին ընդհանրապես և երևանյան գագաթաժողովի մասին մասնավորապես, բարձր է գնահատել կրթության և գիտության ոլորտում ընթացող ինտեգրացիոն գործընթացի ներկա զարգացումները: Նախարարի խոսքով` հակամարտող երկրների համար կրթությունը կարող է դառնալ շատ կարևոր գործիք` տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման գործընթացներում: Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ հայ ուսանողների համար փակ սահմանների պայմաններում կրթությունը դառնում է ոչ մատչելի` այս համատեսքստում կարևորելով կրթության միջազգայնացման խնդիրը:
Հանձնակատարն իր հերթին նշել է, որ անհրաժեշտ է արդիականացնել եվրոպական բարձրագույն կրթության տարածքը` ընդգծելով ուսանողների շարժունության և փոխանակման ծրագրերը: Նա հույս է հայտնել, որ Երևանյան գագաթաժողովը կունենա վճռորոշ և պատմական նշանակություն` եվրոպական կրթական միասնական տարածքի ընդլայնման համար, նոր շունչ կհաղորդի ողջ տարածքում իրականացվող կրթական բարեփոխումերին: Հանձնակատարը նաև կարևորել է հարևանության գործընթացը` որպես կրթամշակութային կամուրջ հարևան երկրների միջև:
Նախարարն անդրադարձել է Tempus և Erasmus + ծրագրերին և դրանցում ՀՀ բուհերի ներգրավման խնդիրներին, շեշտել երկկողմ հորիզոնական կապերի խորացման անհրաժեշտությունը:
Հանդիպման ավարտին կողմերը կարևորել են Երևանի կոմյունիկե և Բոլոնիայի 4-րդ քաղաքական ֆորումի հայտարարագրի ընդունումը և դրանց հետագա նշանակությունը:
Նմանատիպ նյութեր
1155 դիտում
18:34 05-11-2014
Հանդիպում ՀՀ Աժ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում
1308 դիտում
16:41 14-05-2014
Տեղի է ունեցել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
Այս բաժնից
607 դիտում
15:46 30-01-2025
«Ազգային առաջընթաց» խմբակցությունը չի մասնակցի հունվարի 31-ին տրանսպորտի սակագնի քննարկման նիստին
1699 դիտում
15:39 30-01-2025
Ինչով են զբաղվելու հսկիչները տրանսպորտում փետրվարի 1-ից. քաղաքապետարանից պարզաբանում են
532 դիտում
14:57 30-01-2025
Վրաստանի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր