slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Օբյեկտիվ քննության արդյունքում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքով նոր քրգործ է հարուցվել
211652_close_icon

Օբյեկտիվ քննության արդյունքում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքով նոր քրգործ է հարուցվել

views-count1557 դիտում article-date 13:57 14-05-2015
2014 թվականի մայիսի 23-ին անհայտ անձի կողմից Գաբրիել Մ.-ի հողամասին հարակից բեռնատարի չօգտագործվող կցորդի տակ առանց իրացնելու նպատակի խոշոր չափերի հասնող «մարիխուանա» տեսակի թմրամիջոց պահելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ և շուրջ 10 ամիս կատարվել նախաքննություն: Հետագայում գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով` քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ քրեական գործով անցնող Շիրակ Կ.-ն չի տիրապետել հայերեն գրավոր լեզվին: Շիրակ Կ.-ն հայտնել է, որ ոստիկանության բաժնում իրենից բացատրություն վերցնելու ժամանակ որպես թարգմանիչ հրավիրված կինը եղել է ալկոհոլի ազդեցության տակ և առանց թարգմանություն կատարելու ստորագրել է կազմված արձանագրության տակ և հեռացել: Արդյունքում օպերլիազորը ճիշտ չի արձանագրել իր հայտնած հանգամանքները, իսկ քրեական գործը քննող քննիչի կողմից կատարված բոլոր քննչական գործողություններին թարգմանիչ չի մասնակցել: Բացի այդ, լուսանկարով անձին ճանաչման ներկայացնելու ժամանակ ընթերակաները չեն մասնակցել քննչական գործողությանը, այլ, ստորագրելով արձանագրության տակ, հեռացել են: Հիշյալ քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր