1406 դիտում
14:48 09-05-2015
Գեղարքունիքի մարզում նույնպես նշեցին Մայիսյան եռատոնը
Մայիսի 9-ին Գեղարքունիքի մարզի ղեկավարությունը Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի գլխավորությամբ Գավառ քաղաքում ծաղիկներ և ծաղկեպսակ դրեց անհայտ զինվորի հուշարձանին: Մեծ հայրենականում և Արցախյան ազատամարտում զոհված հայորդիների հիշատակին իրենց հարգանքի տուրքը մատուցեցին նաև Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի քաղաքապետարանի աշխատակազմերի աշխատակիցներ, մարզային և քաղաքային ենթակայության կրթամշակութային հաստատությունների, հիմնարկ ձեռնարկությունների ներկայացուցիչներ, Գավառի զիկոմիսարիատի, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցներ, Գեղարքունյաց թեմի հոգևոր այրեր, անհատ քաղաքացիներ: Հուշարձանի մոտ Գեղարքունիքի մարզպետը զրույց ունեցավ Մեծ հայրենականի, Արցախյան ազատամարտի վետերանների և երկրապահների հետ: Ռաֆիկ Գրիգորյանը շնորհավորեց նրանց Մայիսյան եռատոնի առթիվ, մաղթելով առողջություն, երկար տարիների խաղաղ ու բարեկեցիկ կյանք: ,,
Մեծ հայրենականի ռազմադաշտից հաղթականորեն տուն դարձած մարտիկների սերունդներն էին այն հայ քաջերը, ովքեր կամավոր դարձան երկրապահներ ու անդամագրվեցին հայրենիքի պաշտպանության սուրբ գործին` դնելով Հայոց հաղթական բանակի հիմնաքարը: Այսօր էլ նրանք, չնայած իրենց պատկառելի տարիքին, մեր բանակի, մեր մարտիկների կողքին են իրենց ոգեղեն ներկայությամբ, այն բանակի, որն իր զորեղ ուժով թշնամուն կարողացավ ծնկի բերել: Տա Աստված, որ այսուհետ ոչ թե պատերազմների հաղթանակներ նշենք, այլ տնտեսական զարգացման հաղթանակներ,, - նշեց մարզի ղեկավարը: Գեղարքունիքի մարզպետարանի կողմից մարզում ապրող 89 վետերանների տրվել են հուշանվերներ:
Վարդենիս քաղաքում `ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի մասնակցությամբ կազմակերպվել է զինվորական շքերթ, իսկ Վարդենիսի քաղաքապետարանի կողմից դրամական պարգևներով խրախուսվել են Մեծ հայրենականի, Արցախյան ազատամարտիԱֆղանական պատերազմի վետերաններ և Չեռնոբիլում հաշմանդամ դարձած թվով 80 մարդիկ:
Նույն օրը տոնական միջոցառումներ են տեղի ունեցել նաև մարզի մնացած համայնքներում: Ամենուրեք կազմակերպվել են դպրոցականների այցելություններ Մեծ հայրենականի վետերանների ընտանիքներ, իսկ այն համայնքներում որտեղ արդեն չկան Մեծ հայրենականի վետերաններ, ուշադրությունը սևեռվել է Արցախյան ազատամարտի հեոսների և վետերանների ընտանիքներին. համայնքապետարանների և կրթօջախների կողմից նրանց հանձնվել են ծաղիկներ, դրամական պարգևներ և հուշանվերներ:
Մայիսի 9-ին համայնքապետարանի միջոցներով Մեծ հայրենականի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակն հավերժացնող հուշարձան- խաչքար է կանգնեցվել Վարդենիսի տարածքի սահմանամերձ Ախպրաձոր համայնքում: Հուշարձանն հավերժացնում է համայնքից Մեծ հայրենականում զոհված 30 հայորդիների հիշատակը: Մայիսյան եռատոներին նվիրված միջոցառումները մարզի համայնքներում և կրթօջախներում կշարունակվեն նաև առաջիկա օրերին: Իսկ որոշ համայնքներում այսօր երեկոյան կտրվի նաև հրավառություն:
Նմանատիպ նյութեր
34378 դիտում
13:52 10-05-2018
Ճամբարակում նույնպես նշեցին Եռատոնը՝ ծաղիկներ խոնարհելով Արցախյան պատերազմի հերոսների հիշատակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
736 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են
712 դիտում
22:27 23-12-2024
Մայր Աթոռում տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչություն
829 դիտում
22:14 23-12-2024
Հանրային վայրերում տեսահսկման համակարգ տեղադրելու օրինագիծը հանվեց շրջանառությունից. ՆԳՆ