Մահացել է ABBA խմբի բաս-կիթառահարը. տեսանյութ
                        69 տարեկան հասակում մահացել է հայտնի ABBA  փոփ-խմբի բաս- կիթառահար Ռութգեր Հունարսոնը:
Նա մահացել է Ստոկհոլմում գտնվող  իր առանձնատանը: Մահվան պատճառները չեն նշվում:
 Նշենք, որ ներկա դրությամբ աշխարհում վաճառվել է  ABBA-ի երգերի ձայնագրությունների 350 միլիոն կրկնօրինակ։
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


