Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել:
Այս մասին Twitter-ի իր էջում գրառում է կատարել Պատգամավորների պալատի փոխխոսնակ Լորան Մոզարը:
Մոզարը գրում է. «Բանաձևը միաձայն ընդունվել է Պատգամավորների պալատի կողմից»: Փոխխոսնակը իր տեքստին կից նշել է #ArmenianGenocide հաշթեգը:
Նշենք, որ օրեր առաջ Լյուքսեմբուրգի Քրիստոնյա-սոցիալական ժողովրդական կուսակցությունը ներկայացրել էր բանաձև, որով կոչ էր արվում 1915 - 1918 թթ հայերի կոտորածը Օսմանյան Թուրքիայում ճանաչել որպես Ցեղասպանություն:
«1915-ին Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված հանցագործություններն ու վայրագությունները ցեղասպանություն էին», - օրեր առաջ հայտարարել էր Մոզարը: