211652_close_icon
views-count1204 դիտում article-date 10:34 06-05-2015

Եթե մեր պետությունն ավելորդ փողեր ունի, ապա կարելի է հայտնի մարդկանց լավություն անել՝ այդ վայրերում դեսպանատուն բացել. Առավոտ

«Եթե դուք գաք հիվանդանոց և տեսնեք, որ ես վիրահատական գործիքները ձեռքիս փորձում եմ ինչ-որ մեկին վիրահատել, դուք, ենթադրում եմ, կսարսափեք և ապշահար կհարցնեք ինձ «այս ի՞նչ ես դու այստեղ անում»,- իր խմբագրականում գրել է «Առավոտ» օրաթերթը:- Առնվազն կզարմանաք, որ երաժշտական կրթությամբ լրագրողին մարդկային կյանք են վստահել: Բայց եթե դուք հաղորդագրություն կարդաք, որ ինձ նշանակել են որևէ երկրում դեսպան, ձեր զարմանքը հաստատ ավելի քիչ կլինի: Որովհետև ենթադրվում է, որ դիվանագետ լինելու համար առանձին գիտելիքներ պետք չեն: Մինչդեռ դա նույնքան յուրահատուկ ոլորտ է, որքան բժշկությունը, և նույնքան պատասխանատու: Ես դա կհամեմատեի զինվորական ծառայության հետ, որովհետև դիվանագետն, իմ կարծիքով, առանց զենքի անում է նույն գործը՝ պաշտպանում է իր երկրի անվտանգությունը: Տեսականորեն, իհարկե, հնարավոր է, որ երաժշտին կամ ծանրամարտիկին նշանակեն Սեյշալյան կղզիներում կամ Վանուատտում Հայաստանի դեսպան: Եթե մեր պետությունն ավելորդ փողեր ունի, ապա կարելի է հայտնի մարդկանց լավություն անել՝ այդ վայրերում դեսպանատուն բացել, թող դեսպանները նստեն իրենց բունգալոներում ու նարինջ ուտեն: Հարևան Վրաստանի դեպքում, որի հետ հարաբերությունները բարդ են, բայց, հասկանալի պատճառներով, պետք է հնարավորինս բարեկամական լինեն, անհրաժեշտ է բարձրագույն մասնագիտական որակավորում ունեցող դիվանագետների թիմ» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։

Նմանատիպ նյութեր