Ապրիլի 27-ից մայիսի 3-ը մայրաքաղաքում ծնվել է 427 երեխա
Ապրիլի 27-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 37.760 քաղաքացի:
Նույն ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 427 երեխա` 224 տղա և 203 աղջիկ: