211652_close_icon
views-count20690 դիտում article-date 11:59 05-05-2015

Նոր մանրամասներ Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարից. պարզվել է բոլոր 9 վիրավորների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչ Արտաշես Խաչատրյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ մայիսի 4-ին, Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով վարորդների և վիրավորների ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշանը, պարզվել է, որ Газель մակնիշի ավտոմեքենան վարել է Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի բնակիչ, 52-ամյա Քաջիկ Պողոսյանը, ով աշխատում է «ԱրսՄաշ-ավտո» ՍՊԸ-ում, Վազ 2106-ը վարել է Չարենցավան քաղաքի բնակիչ, 50-ամյա Աղաբեկ Մելյանը, իսկ Վազ 2107 մակնիշի ավտոմեքենայի վարորդի տվյալները ճշտվում են: Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել Газель-ի ուղևորներ՝ 53-ամյա Գեղամ Հարությունյանը, 53-ամյա Մայրանուշ Հարությունյանը, 43-ամյա Շիրակ Ղուկասյանը, 42-ամյա Արամ Գալստյանը, 27-ամյա Վարդան Ասատրյանը, 55-ամյա Սիրանուշ Սոֆոյանը, 58-ամյա Շողիկ Խաչատրյանը, 22-ամյա Գևորգ Համբարձումյանը և Վազ 2106-ի վարորդ Ա. Մելյանը: Վերջիններս տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն, իսկ նրանցից երկուսը տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ինչպես ավելի վաղ վթարի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/04/51724/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], մայիսի 4-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում բախվել էին ВАЗ 2107 մակնիշի 34 PV 778 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 33 OT 975 համարանիշի և ГАЗель մակնիշի 1733 Լ համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 9 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Գավառի բժշկական կենտրոն: Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր