211652_close_icon
views-count21100 դիտում article-date 18:07 04-05-2015

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են մարդատար ГАЗель-ը, 06-ն ու 07-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում բախվել են ВАЗ 2107 մակնիշի 34 PV 778 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 33 OT 975 համարանիշի և ГАЗель մակնիշի 1733 Լ համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 9 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից վթարի վայր է ժամանել քննիչ Արտաշես Խաչատրյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրղը հայտնում է, որ բախման հետևանքով ГАЗель-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի, իսկ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր