11324 դիտում
16:32 04-05-2015
20-ամյա զինծառայողը սպառնացել է կտրել կարգապահական գումարտակի աշխատակցի կոկորդը եւ ոչ միայն
20-ամյա Լևոն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով ՀՀ ՊՆ կարգապահական գումարտակում պատժի կրման ընթացքում պատիժն ի կատար ածող հիմնարկի ներքին կանոնակարգի պահանջների խախտման պատճառով կարգապահական գումարտակի աշխատակից՝ 2-րդ դասակի հրամանատարի տեղակալ, ավագ ենթասպա Հայկ Հակոբյանի կողմից իրեն դիտավորություն անելու կապակցությամբ տվել է բռնություն գործադրելու սպառնալիք, այն է՝ սպառնացել է կտրել վերջինիս կոկորդը, իսկ այնուհետև Հ. Հակոբյանի և կարգապահական գումարտակի մյուս աշխատակիցների հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ ու դատապարտյալներին կոչ արել չենթարկվել կարգապահական գումարտակի վարչակազմի և աշխատակիցների օրինական պահանջներին ու չկատարել նրանց հրամանը:
Լևոն Գրիգորյանի դեմ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 1-ին մասով Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Եղվարդի ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
6492 դիտում
12:34 16-02-2016
Ադրբեջանում հայրը կտրել է իր 6-ամյա երեխայի կոկորդը
9265 դիտում
18:14 12-01-2024
Ստեփանավանի ՔՊ-ական քաղաքապետը փորձել է դանակով կտրել իրեն դիմած քաղաքացու կոկորդը. փաստաբան
Այս բաժնից
421 դիտում
16:23 05-02-2025
ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համատեղ աշխատանք իրականացնելու շարունակականությունը
439 դիտում
16:06 05-02-2025
Սրբուհի Գալյանն Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել է ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները