Արմավիրում 54-ամյա տղամարդ է ինքնասպան եղել, ում փոքր որդին հոգեկան հիվանդ է
                        Արմավիրի մարզի Մրգաստան գյուղում ինքնասպան է եղել գյուղի բնակիչ, 54-ամյա Սամվել Կարպետյանը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մրգաստանի գյուղապետ  Ռաֆիկ  Խաչատրյանը: 
Ինքնասպան եղած բնակիչը, գյուղապետի փոխանցմամբ, հոգեկան խնդիրներ ուներ, որոշ ժամանակ հոգեբուժարանում էր անցկացնում, որոշ ժամանակ՝ տանը: Երեք երխա ունի՝ մեկ աղջիկ, երկու տղա: Մեծ աղջիկն ու տղան ամուսնացած են, իսկ փոքր որդին իր պես հոգեկան խնդիրներ ունի: Ընտանիքը վատ ապրող չի եղել: Համագյուղացիները կարծում են, որ այդ քայլի պատճառը հոգեկան խնդիրներն են:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

