211652_close_icon

Կայացավ «Միացեք վազքին՝ հանուն երեխաների» խորագրով միջոցառումը. ֆոտոշարք

views-count1496 դիտում article-date 20:31 03-05-2015
Այսօր «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպությունը հավատարիմ մնալով իր սկզբուքններին՝ իրականացրեց հերթական բարեգործական ծրագիրը՝ «RUN YEREVAN», միացեք վազքին՝ հանուն երեխաների խորագիրը կրող վազքի մրցույթը: Երևանի Բուսաբանական այգում առավոտյան 10:00-ին մեկնարկեց միջոցառումը, որին ներկա էին մեր համաքաղաքացիները, մշակութային ու հասարակական, քաղաքական գործիչներ, մի շարք բարեգործական կազմակերպություններ: «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպությունում գրանցված է մայրաքաղաքից և Հայաստանի տարբեր շրջաններից 150 երեխա։ Երեխաների վերականգնողական բուժման ծախսերը հոգալու համար կազմակերպությունը բազմաթիվ ծրագրեր ու նախագծեր է կազմակերպել: Որոնցից մեկն էլ արդեն երկու տարի կազմակերպվող վազքի մարաթոնն է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր