Այցելություն` զոհված զինծառայող Ազատ Ասոյանի ծնողներին
Մայիսի 1-ին Գեղարքունիքի մարզի մի խումբ պատանիներ և երիտասարդներ «Ես էլ եմ զինվոր» ծրագրի շրջանակներում կայցելեն 2014թ. հուլիսի 31-ին ԼՂՀ հյուսիսային հատվածում հակառակորդի դիվերսիոն գործողությունը հետ մղելիս զոհված զինծառայող Ազատ Ասոյանի ծնողներին։
Ազատ Ասոյանի հայրական տան հասցեն՝ Հովհաննես Հովհաննիսյան 119 շենք, բնակարան 35 (Շենգավիթ վարչական շրջան):
«Ես էլ եմ զինվոր» ծրագիրն իրականացնում է «Գեղարեգ» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային ծրագրի շրջանակներում։