Կիմ Չեն Ինը հրամայել է մահապատժի ենթարկել բարձրաստիճան 15 պաշտոնյանների
Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինը հրամայել է մահապատժի ենթարկել բարձրաստիճան 15 պաշտոնյանների, որոնց նկատմամբ դատավճիռը կայացվել է հունվար և մարտ ամիսներին:
Հունվարին մահապատժի ենթարկվելու վերաբերյալ դատավճիռ էր կայացվել անտառային արդյունաբերության փոխնախարարի նկատմամբ: Իսկ մարտին, լրտեսության մեղադրանքով՝ ՙՈւնհասու Օրքեստրա՚ խմբի անդամների նկատմամբ:
Թե ինչ պաշտոններ են զբաղեցրել մշակույթի գործիչները, հայտնի չէ: