211652_close_icon
views-count817 դիտում article-date 15:50 28-04-2015

ՀՀ սփյուռքի փոխնախարարն ընդունել է ՄԱԿ-ի աշխատակից Լեն Ուիքսին և ավստրալահայ Վարդգես Սարգսյանին

ՀՀ սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը ապրիլի 27-ին ընդունեց ավստրալացի գրող, ՄԱԿ-ի աշխատակից Լեն Ուիքսին և ավստրալահայ Վարդգես Սարգսյանին: gargule.net էլեկտրոնային կայքի հիմնադիր Վարդգես Սարգսյանը ներկայացրեց կայքի գործունեությունն ու նպատակը, որի թիրախը Հայոց ցեղասպանության քարոզչությունն է վիրտուալ ճանապարհով: Այնուհետև Լեն Ուիքսը, ով միաժամանակ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի քաղաքացի է, փոխնախարարին ներկայացրեց իր «Ծագումը: Բացահայտում» վեպը, որը պատմում է Հայոց ցեղասպանության, հայ ժողովրդի պատմության, մշակույթի և գոյատևման մասին: Հեղինակի նպատակն է ողջ աշխարհին հասանելի դարձնել Հայաստանի և նրա դարավոր պատմության մասին ճշմարտությունը: Ուիքսը նշեց, որ ի սկզբանե վեպ գրելու մտադրություն չի ունեցել, սակայն Հայաստան, մասնավորապես Վայոց Ձորի մարզ՝ Արենի այցելելուց հետո, ոգեշնչվելով Նորավանքը շրջապատող բարձրաբերձ լեռներով, հին հնագիտական քարանձավով, հայկական գինիով և հայ ժողովրդի մշակույթով` հասկացել է, որ կա մի անծանոթ, բայց իմաստալից պատմություն, որը արժե պատմել: Ուիքսը հայտնեց նաև գրքի հիման վրա ֆիլմ նկարահանելու մտադրության մասին, որը կարևոր ուղերձ կարող է լինել Թուրքիային, ինչպես նաև այն պետություններին, որոնք Ցեղասպանությունը ճանաչելու խիզախություն չեն ունեցել: Սերժ Սրապիոնյանը բարձր գնահատեց նախաձեռնությունը և կարևորեց այն, որ օտարերկրացիներն են գրում Հայոց ցեղասպանության, Հայաստանի մշակույթի և պատմության մասին՝ այն լսելի դարձնելով ամբողջ աշխարհին: Լեն Ուիքսը «Ծագումը: Բացահայտում» գիրքը նվիրեց Սփյուռքի նախարարությանը:

Նմանատիպ նյութեր