1017 դիտում
14:04 28-04-2015
Արմեն Երիցյանն ընդունել է Գերմանական Կարմիր խաչի դոցենտ-փորձագետ Վ. Շմիդտին
Ապրիլի 28-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն ընդունեց Գերմանական Կարմիր խաչի Բադեն Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության (ԳԿԽԲՎԵԿ) երկրամասային դպրոցի դոցենտ-փորձագետ, ԱՌՆԱՊ-ԳԿԽ ԲՎ ԵԿ համագործակցության պատասխանատու Վոլֆգանգ Շմիդտին՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համատեղ իրականացվող «Աղետներին պատրաստվածության և ռիսկի նվազեցման ազգային կարողությունների հզորացում» նախագծի շրջանակներում ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի մասնագետների վերապատրաստման դասընթացների ավարտի կապակցությամբ:
Ողջունելով հյուրին՝ նախարար Երիցյանը շնորհակալություն հայտնեց երկար տարիների համագործակցության համար և հետաքրքրվեց դասընթացների արդյունքում ՏԿԱԻ աշխատակիցների ձեռքբերումներով:
Շեշտելով, որ աշխատանքը Հայաստանում շատ հաճելի և բեղմնավոր էր՝ Վ. Շմիդտը նշեց, որ ՏԿԱԻ աշխատակիցների պատրաստվածության բարձր մակարդակը երևաց հաջողությամբ հանձնված քննությունների ժամանակ: Պարոն Շմիդտը հատկապես շեշտեց հեռախոսով առաջին օգնություն ցույց տալու բարձր հմտությունների առկայությունը նախարարության հաշմանդամություն ունեցող աշխատակիցների մոտ. «Նրանք չեն կարող ֆիզիկական աշխատանք կատարել, սակայն իրենց մտավոր աշխատանքով կարող են մեծ օգնություն ցուցաբերել դրա կարիքը ունեցող մարդկանց»,-ասաց Վ. Շմիդտը:
Կարևորելով առաջին օգնություն ցուցաբերելու հմտությունների առկայությունը հատկապես այն անձանց մոտ, ովքեր աշխատանքի բերումով անընդհատ շփվում են ազգաբնակչության հետ՝ ՏԿԱԻ նախարարն առաջարկեց Գերմանական Կարմիր խաչի Բադեն Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության հետ համատեղ առաջին օգնության դասընթացներ կազմակերպել նաև համայնքների ղեկավարների համար (մարզպետեր, քաղաքապետեր, գյուղապետեր): «Շատ կարևոր է, որպեսզի ամեն համայնքի ղեկավար կարողանա արտակարգ իրավիճակներում տիրապետել առաջին օգնություն ցուցաբերելու հմտություններին»,-շեշտեց նախարար Երիցյանը:
Վ. Շմիդտը ողջունեց ՏԿԱԻ նախարարի առաջարկը՝ նշելով, որ Գերմանիայում նման փորձ արդեն արվում է, և այս նախաձեռնությունը ազգաբնակչությանն արտակարգ իրավիճակներում առավելագույնս արդյունավետ պաշտպանելու գրավականներից մեկն է:
Նախնական առաջարկով նախատեսվում է համայնքների վերապատրաստման դասընթացներն իրականացնել մարզկենտրոններում. նախարար Երիցյանը նշեց, որ բոլոր դասընթացներին ներկա կլինեն ՏԿԱԻՆ համապատասխան պաշտոնատար անձինք, իսկ շատերին էլ Արմեն Երիցյանը կմասնակցի անձամբ: «ՏԿԱԻ նախարարությունը կարևորում է համայնքի ղեկավարների կողմից առաջին օգնություն ցուցաբերելու հմտությունների ձեռքբերման հարցը»,-շեշտեց նախարար Երիցյանը:
Ընդգծելով վերոնշյալ նախաձեռնության կարևորությունը՝ Վ. Շմիդտը նշեց, որ դասընթացների ավարտին համայնքի ղեկավարներին կտրվեն համապատասխան վկայականներ:
Նշենք, որ բարձր գնահատելով ԳԿԽ ԲՎ ԵԿ երկրամասային դպրոցի դոցենտ-փորձագետ Վոլֆգանգ Շմիդտի ավելի քան քառորդ դար Հայաստանին ցուցաբերած աջակցությունը՝ օրերս ՏԿԱԻ նախարարը նրան պարգևատրեց «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով:
Նմանատիպ նյութեր
1640 դիտում
23:42 17-12-2021
ԱԻ նախարարն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Հայկական Կարմիր խաչի ընկերության պատվիրակությանը
937 դիտում
20:26 27-10-2023
Կաթողիկոսն ընդունել է Գերմանական Կարմիր Խաչի Բադեն-Վյուրտենբերգի երկրամասային կազմակերպության նախագահին
Այս բաժնից
769 դիտում
09:55 25-12-2024
Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի յnւրացման պետական միջոցառումները շարունակվում են. Monument Watch
655 դիտում
09:31 25-12-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է