211652_close_icon
views-count4574 դիտում article-date 18:26 24-04-2015

Հրդեհ Երևանում. թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ գործողությունների շնորհիվ փայտամշակման արհեստանոցը մոխրակույտի չվերածվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 24-ին, ահազանգ է ստացվել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Ադոնցի փողոցի թիվ 19/1 հասցեում գործեող փայտավերամշակման արհեստանոցում հրդեհ է բռնկվել: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հրդեհի վայր է ժամանել թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Հրշեջ-փրկարարները կարճ ժամանակում մեկուսացրել և մարել են արտադրամասում առաջացած կրակը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված արտադրամաստը գրանցված է «էդուարդ Կիրակոսյան» անհատ ձեռներեց անվամբ: Պարզվել է նաև, որ այրվել են տանիքի կառուցատարրերը, 1 էլեկտրահղկիչ, շինարարական թափոններ: Հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր