1591 դիտում
11:12 24-04-2015
Սպասենք հատուցման լուսավոր օրվան. այն թող ապաքինի հայ ժողովրդի 100 տարի արնահոսող վերքը ու վերացնի դարավոր թշնամությունը. Վահե Ղազարյան
Մարդկությունը երեկ չի ձևավորվել և վաղը չի վերանալու: Նրան վերաբերող առարկան ժամանակային սահմանափակում չի ճանաչում, իսկ նրա դեմ հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի: Այդ պատճառով աշխարհի շատ երկրներ դատապարտում են 1915-ին մարդկության դեմ իրականացված սոսկալի ոճիրը:
Առհասարակ, պետությունը բարոյական առումով լինում է աստվածահաճո կամ աստվածանարգ: Աստվածահաճո պետությունը պատասխանատվությամբ է վերաբերվում երկնային պարգևներին: Նրա ազգային իդեալը և դրանից բխող երկրային օրենքները երկնայինների հետ ներդաշնակ են: Իսկ ակնհայտ հակասության մեջ մտած օսմանյան, կոմունիստական կամ նացիստական երբեմնի կայսրությունները կործանվում են ինչպես Սոդոմ-Գոմորը: Նրանց տեղում ստեղծված նոր պետությունները պիտի դատապարտեն ճշմարիտ ուղուց շեղված նախնինների ոճրագործությունները: Դա պիտի անեն, որովհետև մարդկության դեմ հանցագործությունն առաջին հերթին ուղղված է Երկնքի դեմ: Իսկ աստվածահաճո պետության գոյության համար կռվողն ապացուցում է ոչ միայն իր ժողովրդի կարգաբանական աստիճանը, այլև անխուսափելիորեն հաղթում է:
Այնպես որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը անխուսափելիորեն թևակոխելու է հատուցման փուլ: Սպասենք հատուցման լուսավոր օրվան: Այն թող իրապես ապաքինի հայ ժողովրդի 100 տարի արնահոսող վերքը, վերացնի դարավոր թշնամությունը և հարևանի հետ հարաբերությունների հաստատման կամուրջ դառնա:
[url=https://www.facebook.com/vahe.ghazaryan.923?fref=nf]Վահե Ղազարյան[/url]
Նմանատիպ նյութեր
10314 դիտում
11:39 04-05-2018
«Վա՜յ, մամա ջան, ես ժողովրդի թեկնածուի կողմից եմ, մենաշնորհներն էլ թող սաղ վերացնի». Սամվել Ալեքսանյան
979194 դիտում
22:31 27-09-2020
Ռամզան Քադիրով. Լեռնային Ղարաբաղը դարձել է արնահոսող վերք, որի ապաքինումը թույլ չեն տալիս որոշակի ուժեր. News.am
Այս բաժնից
730 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
613 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
418 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը