7012 դիտում
16:59 23-04-2015
24-ամյա Գրիգորը հետապնդել և դաժան ծեծի է ենթարկել քրոջը սեռական բնույթի առաջարկություն կատարած երիտասարդին
24-ամյա Գրիգոր Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Բերդ քաղաքի «ԼԵՎ» սրճարանի առանձնասենյակում իր քրոջը սեռական բնույթի առաջարկություն կատարելու պատճառով առաջացած վիճաբանության ժամանակ ձեռքով մեկ անգամ հարվածել է Դավիթ Ա-ի դեմքին, որից հետո հետապնդել և փախուստի դիմած Դավիթ Ա.-ին և ձեռքերով, ոտքերով ու հենակով դիտավորությամբ հարվածել է վերջինիս գլխին ու մարմնի տարբեր մասերին, որի հետևանքով Դավիթ Ա.-ի առողջությանը պատճառվել է ծանր վնաս:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Բերդի ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
2566 դիտում
16:59 30-05-2016
Ո՞ւմ է տատին տանից տանելու համար ոտքերով եւ կոտրած բաժակով ծեծի ենթարկել Գրիգորը
Այս բաժնից
496 դիտում
19:55 23-01-2025
Թուրքիայի հետ երկխոսության շոշափելի արդյունքներ չկան․ Արարատ Միրզոյան
673 դիտում
19:21 23-01-2025
Վարչապետը մասնակցել է The Washingtoon post-ի «Արտաքին քաղաքականություն» խորագրով ընդունելությանը
682 դիտում
19:10 23-01-2025
Նախագահն ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի պատվիրակությանը