3103 դիտում
21:02 22-04-2015
Ազգային հողի վրա զանգվածային ոչնչացմանը չի կարող արդարացում լինել. Վլադիիր Պուտինի ուղերձը հայերին
Ռուսաստանը դեմ է ցեղասպանության ցանկացած դրսևորմանը և կոչ է անում միջազգային հանրությանը դիմագրավել դրանց։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին գրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Աշխարհն առանց ցեղասպանությունների» հիշատակի երեկոյի մասնակիցներին ուղղված ուղերձում։
Դրանում մասնավորապես նշվում է.
«Ռուսաստանի դիրքորոշումը եղել է և մնում է օբյեկտիվ ու հետևողական, ազգային հողի վրա զանգվածային ոչնչացմանը չի կարող արդարացում լինել: Միջազգային հանրությունը պետք է անի ամեն բան՝ նման չարագործությունների կրկնություն երբեք և որևէ տեղ թույլ չտալու համար: Ապրիլի 24-ին նշվելու է «մարդկության պատմության ընթացքում ամենասարսափելի և ողբերգական իրադարձություններից մեկի»՝ Հայոց ցեղասպանության տարելիցը։ Հարյուր տարի անց մենք մեր գլուխներն ենք խոնարհում այդ ողբերգության բոլոր զոհերի հիշատակի առջև»։
Նմանատիպ նյութեր
1606 դիտում
22:28 18-10-2024
Ադրբեջանը ձգտում է մեր ոչնչացմանը՝ որպես ազգային և պետական միավոր․ իրանագետ
Այս բաժնից
757 դիտում
13:25 16-01-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Շենգավիթ համայնքի մասնաճյուղը (տեսանյութ)
736 դիտում
13:13 16-01-2025
Կառավարությունը դադարեցրեց Փարաքարի ավագանու լիազորությունները. համայնքում արտահերթ ընտրություն կլինի
1183 դիտում
13:07 16-01-2025
Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանն արդարացվել է․ դատախազությունը բողոք կներկայացնի