Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում ապրիլի 24-ին ընդառաջ սահմանին լարվածությանը դիմադրելու և կորուստներից զերծ մնալու համար
Ամեն ինչ արվում է, որ սահմանին իրավիճակը վերահսկելի լինի, ինչը արվել է նաեւ մինչեւ այսօր: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Նրա խոսքով, եթե հակառակորդը ինչ-որ սադրանքի դիմի, նրան միանշանակ արժանի հակահարված կհասցվի:
«Ներկա դրությամբ իրավիճակը բավականին հանգիստ է եւ վերջին շաբթվա ընթացքում հրադադարի ռեժիմը 800 անգամ են խախտել: Ժամանակ է եղել, որ մինչեւ 3,000-ի է հասել, չնայած ամեն պահի սպասվում է լարվածություն եւ պատրաստ ենք արժանի հակահարվածի»,- ավելացրեց նա:
Հիշեցնենք, որ կարծիքներ կան, թե ապրիլի 24-ին ընդառաջ հակառակորդը սահմանին լարվածությունը կմեծացնի: