1345 դիտում
18:40 17-04-2015
Վարչապետն ընդունել է «Նաիրիտ» գործարանի մի խումբ աշխատակիցների
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Երևանի «Նաիրիտ» գործարանի մի խումբ աշխատակիցների և ևս մեկ անգամ լսել նրանց խնդիրները:
Հանդիպման ընթացքում, մասնավորապես, քննարկվել են աշխատակիցների աշխատավարձի վճարմանը և «Նաիրիտ»-ի հետագա գործարկմանը վերաբերող հարցեր:
Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունն արել է հնարավոր ամեն ինչ՝ ս.թ. ապրիլի վերջին գործարանի բոլոր աշխատակիցներին ևս մեկ ամսվա աշխատավարձ վճարելու համար: Այնուհետև Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է «Նաիրիտ»-ի գործարկման հնարավորություններին և նշել, որ Համաշխարհային բանկի փորձագետներն ուսումնասիրություն են կատարել այդ ուղղությամբ: Կառավարության ղեկավարն առաջարկել է նաիրիտցիներին՝ ծանոթանալ վերոնշյալ վերլուծության արդյունքներին, ներկայացված առաջարկություններին ու էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հետ քննարկել հետագա քայլերը:
«Նաիրիտ»-ի աշխատակիցների առաջարկությամբ քննարկվել է նաև գործարանում եղած գույքի մի մասի վաճառքի պարագայում գոյանալիք միջոցների հաշվին աշխատավարձը վճարելու տարբերակը: Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը տեղեկացրել է, որ այժմ բանակցություն է վարվում այդ ուղղությամբ:
Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունն անհրաժեշտ ջանք է գործադրում՝ «Նաիրիտ» գործարանում առկա խնդիրներին լուծում տալու համար:
Նմանատիպ նյութեր
1735 դիտում
09:15 06-02-2014
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցների լարվածությունը հետզհետե մեծանում է. «168 ժամ»
1504 դիտում
15:50 09-12-2014
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների հետ
9753 դիտում
16:06 15-05-2018
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1360 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
958 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար