Ի՞նչ է խոստացել վարչապետ Հովիկ Աբրահամյանը «Նաիրիտ»-ի աշխատողներին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր՝ ապրիլի 17-ին, ընդունել է նաիրիտցիներին եւ խոստացել ապրիլի 27-ին վճարել 1 ամսվա աշխատավարձ։ Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասացին նաիրիտցիները:
Ավելին՝ վարչապետն ասել է, որ հնարավորության սահմաններում ամեն ինչ կանեն, որպեսզի ամեն ամիս աշխատավարձ տան մինչեւ պարտքերի մարում, հակառակ դեպքում՝ 2 ամիսը մեկ:
Հ. Աբրահամյանը խնդրել է նաեւ, որ մինչեւ մայիսի վերջը բողոքի ակցիաներ չանեն, սակայն նրանք նշեցին, որ պարբերաբար շարունակելու են բողոքի ակցիայի դուրս գալ:
Հիշեցնենք, որ նաիրիտիցները պահանջում են իրենց 18 ամսվա աշխատավարձը, որը կազմում է մոտ 15 մլն ԱՄՆ դոլար: