211652_close_icon

Գավառի մանկատան սաներն ու աշխատակազմը շնորհավորում են ոստիկաններին՝ իրենց մասնագիտական տոնի առթիվ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count3508 դիտում article-date 13:13 16-04-2015
Ոստիկանության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ են հղել Գավառի մանկատան անձնակազմը և սաները: Ուղերձում ասված է. «Մեծարգո Պարոն ոստիկանապետ Գավառի մանկատան սաների և աշխատակազմի անունից ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ և համակարգի բոլոր ծառայողներին մասնագիտական տոնի` Ոստիկանության օրվա կապակցությամբ: Այսօր հայ ոստիկանը օրեցօր աճող իր բարոյական կերպարով, առաքինությամբ և աշխատանքային բարձր որակներով մեծ հավատ ու վստահություն է ներշնչում և լավագույն օրինակ է մեր երեխաներին: Մարդիկ ապավինում են Ձեզ, հույս դնում Ձեզ վրա, տեսնում Ձեր աշխատանքում եղած ձեռքբերումներն ու նվիրվածությունը: Շնորհավորում ենք Ձեզ, մաղթում մեր երկրին խաղաղություն և բարի ծառայություն՝ հայոց պետականության ամրապնդման դժվարին և պատասխանատու աշխատանքում: Հարգանքով՝ Գավառի մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյան»: Լուսանկարները՝ ՀՀ ոստիկանապետի և Գավառի մանկատան սաների ու աշխատակիցների հետ հանդիպումից
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր