211652_close_icon
views-count1586 դիտում article-date 23:31 15-04-2015

Ծառատունկ Թալինում` ի հիշատակ հայոց Մեծ Եղեռնի զոհերի

Թալին քաղաքում, ի հիշատակ Մեծ եղեռնի միլիոնավոր զոհերի, քաղաքապետարանի նախաձեռնությամբ անցկացվեց ծառատունկ: Մասնակցում էին քաղաքապետարանի աշխատակազմը, Թալինի ՀՈԱԿ-ների կոլեկտիվները իրենց տնօրենների գլխավորությամբ, դպրոցների բարձր դասարանների աշակերտները, ինչպես նաև «Վորլդ վիժն» Հայաստան բարեգործական կազմակերպության Թալինի գրասենյակի ակտիվիստները: Թալինի մանկական զբոսայգում, գեղարվեստի դպրոցի բակում և Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների հուշարձանի տարածքում ընդհանուր առմամբ տնկվեց 25 հատ սոճենի, 50 հատ հացենի, 320 հատ տուա և 40 հատ թուփ:

Նմանատիպ նյութեր