Արազափ համայնքում հաջողությամբ ավարտվեց ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագիրը
Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) «Մաքուր էներգիա և ջուր» ծրագրի, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի համատեղ ջանքերով Արմավիրի մարզի Արազափ գյուղում տեղի ունեցավ ջրամատակարարման համակարգի բարելավմանն ուղղված ծրագրի ավարտական արարողությունը:
Կենսական նշանակություն ունեցող խնդրի լուծմամբ մեծ աջակցություն է ցուցաբերվել արզափցիներին:
Միջոցառման մասնակիցները շրջեցին պոմպակայանով, ծանոթացան ջրամատակարարման համակարգին, որից հետո հանդիպեցին ծրագրի շահառուների հետ` քննարկելով երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: