211652_close_icon
views-count2780 դիտում article-date 19:47 14-04-2015

Դալար գյուղի 77-ամյա բնակիչը գյուղապետին մեղադրում է կոյուղու և ոռոգման ջուրը իրար խառնելու մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արարատի մարզի Դալար գյուղի բնակիչը պնդում է, թե գյուղապետը կոյուղու և ոռոգման ջրերը խառնել է տվել իրար, ինչի արդյունքում ծառերը թունավորվել, այնուհետև՝ չորացել են: Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Արարատի մարզի Դալար գյուղի բնակիչ 77-ամյա Յուրիկ Գասպարյանը: Յ. Գասպարյանը պատմեց, որ 2014 թվականի հունիսի 15-ին ոռոգման ջրով ջրել է իր դեղձենիները, սակայն օրեր անց 23 ծառ չորացել է: Ըստ նրա՝ գյուղապետ Գագիկ Ալեքսանյանը կոյուղու և ոռոգման ջրերը խառնել է տվել իրար և դեղձենիները թունավորվել, այնուհետև՝ չորացել են: Գյուղացին կասկած ունի նաև, որ ջրի հետ ինչ-որ ուրիշ նյութեր էլ են խառնված եղել: «Նույն ամսին գնացի գյուղապետարան եւ գյուղապետին ասացի. «Ալեքսանյան, ծառերս չորանումա, ո՞նց կլինի տենց»: Գյուղապետը ասաց, թե ինչ ուզեմ, էտել կանեմ. «Աղան ես եմ նոքարը՝ դու»: Երբ ես դուրս գալուց իջնում էի աստիճաններով՝ գյուղապետը ինձ խփեց և ես ընկա գետնին»,- ասաց Յ. Գասպարյանը: Վերջինիս խոսքով իր միակ պահանջը ծառերին պատճառված վնասի փոխհատուցումն է: «Ես այդ բերքով եմ ապրում, ուրիշ ապրուստի միջոց չունեմ»: Գյուղացին նաև դիմում է ներկայացրել մարզպետարան, որտեղից մինչ օրս պատասխան չի ստացվել: Եթե գյուղապետը ինձ չփոխհատուցի՝ դիմելու եմ դատարան և օրենքով եմ պահանջելու ինձ պատճառված վնասի փոխհատուցումը»,- ավելացրեց Յ. Գասպարյանը: [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնել հակառակ կողմի տեսակետը նշված խնդրի շուրջ: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր