211652_close_icon
views-count1123 դիտում article-date 12:04 14-04-2015

Ֆրանսիայի Օ-դը-Սեն նահանգում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում

Ապրիլի 11-ին Ֆրանսիայի Օ-դը-Սեն նահանգի խորհրդի նախագահ, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Պատրիկ Դևեջյանի նախաձեռնությամբ Օ-դը-Սեն նահանգի «Սո» պարտեզներում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որի ընթացքում հանդիսավորությամբ բացվեց քանդակագործ Թորոս Ռաստկլանի հեղինակած «Հայաստանի արծիվը» հուշարձանը: Միջոցառմանը մասնակցեցին Անտոնիի քաղաքապետ Ժան-Իվ Սենանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Մուրադ Փափազյանը և Արա Թորանյանը, Անտոնիի հայ-ֆրանսիական ակումբի ղեկավար Վիսամ Նեմեն, տեղական իշխանությունների և ֆրանսահայ կառույցների բազմաթիվ ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Դեսպան Չիտեչյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց Պատրիկ Դևեջյանին՝ գեղեցիկ նախաձեռնության և քանդակագործ Թորոս Ռաստկլանին՝ իր հիասքանչ ստեղծագործության համար: Անդրադառնալով տեղական իշխանությունների կողմից Հայաստանի բնակավայրերի հետ ապակենտրոնացված համագործակցությանը՝ դեսպան Չիտեչյանն իր գոհունակությունը հայտնեց Անտոնի քաղաքի և Երևանի Դավթաշեն վարչական շրջանի միջև վերջերս պաշտոնականացված բարեկամական համագործակցության առնչությամբ: «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նկատմամբ ցուցաբերվող ուշադրությունը համամարդկային արժեքներին նվիրվածության վկայություն է», - նշեց դեսպանը՝ դիմելով նահանգային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներին:

Նմանատիպ նյութեր