1928 դիտում
15:59 12-04-2015
Ապրիլի 24-ին նախատեսված օդապարիկներով միջոցառումը չի կայանա
Մի խումբ երիտասարդներ, ինչպես անցած տարի, այս տարի նույնպես կազմակերպում են գեղեցիկ ակցիա՝ ի հիշատակ Եղեռնի զոհերի և ի լուր աշխարհի անտեղյակ մարդկանց: Կիևյան կամրջի վրայից և հարակից Թումանյանի այգուց երկինք բաց կթողնվեն հազարավոր օդապարիկներ (Չինական լապտերներ), որոնք կխորհրդանշեն Եղեռնի անմեղ զոհերի հոգիները: Ակցիան պլանավորվում էր ապրիլի 24-ի երեկոյան 20:00-ին, սակայն քաղաքապետարանի հետ բանակցությունների արդյունքում տեխնիկական պատճառներով և անվտանգության նկատառումներով օրը տեղափոխվեց ապրիլի 26:
Միջոցառումը լայն արձագանք է ստացել ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում և արտերկրում: Մեզ գրել են Կիևից, Մոսկվայից, Փարիզից և ցանկություն են հայտնել, որ իրենք էլ իրենց մոտ կազմակերպեն նույնատիպ ակցիա. այդ դեպքում միջոցառումը կկրի համաշխարհային բնույթ:
Հասկանալի է, որ մարդկանց մի մեծ զանգված կուզենա մասնակցել միջոցառմանը, սակայն ինչ-ինչ պատճառներով չի կարողանա ապրիլի 26-ին գալ Թումանյանի այգի: Մեր կարծիքով միջոցառումը շատ ավելի ազդեցիկ կլինի, եթե որտեղ էլ գտնվենք այդ օրը, այդ ժամին, ամեն մեկս մեկ օդապարիկ բաց թողնի: Նույն ժամին երկինքը կլուսավորեն միլիոնավոր լուսատուներ, և վստահեցնում եմ, որ այդ օրվա լուսանկարները լայն տարածում կստանան համացանցում:
Հայկ Մարկոսյան
Նմանատիպ նյութեր
2094 դիտում
21:18 19-01-2015
Հունվարի 20-ին նախատեսված խորհրդարանական լսումները չեն կայանա
68277 դիտում
22:54 24-04-2018
Նիկոլ Փաշինյանի և Կարեն Կարապետյանի միջև նախատեսված հանդիպումը վաղը չի կայանա. Tert.am
1288 դիտում
11:04 13-04-2020
Նիդերլանդներում ապրիլի 24-ին չեն կայանա բազմամարդ միջոցառումներ, հետաձգվել է վարչապետ Փաշինյանի այցը
Այս բաժնից
814 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
844 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»