2766 դիտում
10:32 11-04-2015
Արդյոք Հայաստանը հնարավորություն ունի՞ աշխարհի համար հետաքրքիր դառնալ այնպես, ինչպես այս օրերին, բայց առանց Քարդաշյանի. 168 Ժամ
Ներկայացնում ենք թերթի առաջնորդողից մի հատված.
«Քիմ Քարդաշյանի ու նրա ընտանիքի անդամների այցը Հայաստան շարունակում է լայնորեն լուսաբանվել համաշխարհային ամենահեղինակավոր լրատվամիջոցների կողմից, ինչը բավական է՝ այս իրադարձությունը չափազանց դրական համարելու համար: Բայց Քիմ Քարդաշյանը մի քանի օր հետո հեռանալու է Հայաստանից՝ գուցե դրանից որոշակի ժամանակ անց ևս պահպանելով հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ:
Իսկ արդյո՞ք Հայաստանը հնարավորություն ունի աշխարհի համար հետաքրքիր դառնալ այնպես, ինչպես այս օրերին, բայց առանց Քարդաշյանի կամ որևէ այլ ճանաչված աստղի այցելության: Արդյո՞ք Հայաստանը կարող է դառնալ այնպիսի պետություն, որն աշխարհում հայտնի կլինի ոչ միայն՝ հայկական ծագում ունեցող աստղերով, այլ իր կայացվածությամբ, ապահովությամբ, մարդու արժանապատիվ կյանքի համար ստեղծված հնարավորություններով: Սա, թերևս, պետք է լինի գլխավոր հարցը, որի շուրջ իշխանություններին չէր խանգարի մտածել՝ Քարդաշյանին Հայաստանից ճանապարհելուց հետո»,–գրում է թերթը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
10248 դիտում
13:52 30-05-2018
Հայաստանը կլինի հետաքրքիր երկիր ինչպես դրսում գտնվող հայերի, այնպես էլ ներդրողների համար. ՀՀ վարչապետ
Այս բաժնից
1660 դիտում
08:50 21-12-2024
Ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի բոլոր տեղակալները. «Փաստ»
1291 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»