211652_close_icon
views-count1590 դիտում article-date 19:37 08-04-2015

Ապօրինի թմրամիջոցներ պահելու կասկածանքով բերման են ենթարկել

Ապրիլի 7-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների և Նոր Նորքի բաժնի ծառայողները Երևանի Բագրևանդի փողոցից, ապօրինի թմրամիջոցներ պատրաստելու և պրեկուրսորներ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1967 թ. ծնված Արթուր Ա.-ին: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 16 սմ երկարությամբ, 6 սմ շեղբով ծալովի դանակ, 20 մլ տարողությամբ ներարկիչ՝ քացախաթթվի անհիդրիդի նմանվող 20 մլ սպիտակ հեղուկով: Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր