Բոստոնյան ահաբեկչության գործով մեղադրվող Ջոհար Ցառնաևը «ցանկացել է պատժել» Ամերիկային
2013-ի ապրիլի 15-ին Բոստոնի մարաթոնի ընթացքում տեղի ունեցած ահաբեկչությունը, որի հետևանքով երեք մարդ զոհվեց, արվել է «ԱՄՆ-ին պատժելու նպատակով»:
ԱՄՆ-ում դատական նիստի ժամանակ այսպիսի հայտարարություն է արել գործով դատախազը:
«Gazeta.ru»-ի փոխանցմամբ` դատախազը մասնավորապես նշել է. «Բոստոնյան ահաբեկչության գործով մեղադրվող Ջոհար Ցառնաևը «ցանկացել է պատժել Ամերիկային»:
Հիշեցնենք, որ ահաբեկչության հեղինակներից Տամեռլան Ցառնաևը սպանվել է իրավապահների կողմից, իսկ նրա եղբայր Ջոհարը հետագայում ձերբակալվեց: Այս պահին ընդհանուր առմամբ 30 կետերով մեղադրվող Ջոհար Ցառնաևին մեղքի ապացուցման դեպքում սպասվում է մահապատիժ կամ ցմահ ազատազրկում: