Նալբանդյանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 7-8-ը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա՝ ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հրավերով:
Ակնկալվում է, որ երկու երկրների արտգործնախարարները կքննարկեն հրատապ հարցեր, որոնք վերաբերում են երկկողմ հարաբերություններին և արտաքին քաղաքականության համակարգմանը: