211652_close_icon
views-count8130 դիտում article-date 12:34 04-04-2015

Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանն Արցախում են եղել. ի՞նչ մտահոգությամբ էին մեկնել, ի՞նչ համոզման են եկել և ի՞նչ կոչով են վերադարձել

ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը, գեներալ, ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանի եւ ԵԿՄ վարչության անդամների հետ վերջին օրերին եղել է Արցախում: Նրանք արդեն վերադարձել են: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը զորավար Մանվել Գրիգորյանից փորձեց ճշտել, թե որն է եղել իրենց այցի նպատակը: Մանվել Գրիգորյանը հաստատեց տեղեկությունը եւ մանրամասնեց. «Մեզ մտահոգողը սահմանային լարվածությունն է: Լրացուցիչ անգամ կամենում էինք համոզվել, որ պատրաստ ենք արժանապատվորեն դիմակայել թուրքերի ամեն մի սադրանքի»։ Նա ներկայացրեց, որ հանդիպումներ են եղել Արցախի նախագահ Բակո Սահակյանի, պաշտպանական բանակի հրամանատար Մովսես Հակոբյանի, Արցախի ազատամարտի վետերանների միության նախագահ Սամվել Կարապետյանի, զինվորականության, տարբեր գերատեսչությունների ղեկավարների հետ։ Հայկական ուժերի մարտունակության վերաբերյալ հարցին գեներալը պատասխանեց. «Մի րոպե չկասկածեք մեր բանակի մարտունակությանը։ Ցանկացած պահի տղաները պատրաստ են խստորեն պատժել թուրքերի ամեն մի սադրանք, թափանցման ամեն մի փորձ։ Մտահոգիչն այն է, որ հերոս տղաներ են նահատակվում նենգ թուրքի ստոր փորձերը խափանելիս։ Մեր այդ զավակներն անմահանում են, ընտրում սերունդների հիշողության մեջ հավերժաբար հիշվելու ուղին»։ Երկրապահի ղեկավարը նաեւ մեր միջոցով կոչ փոխանցեց աշխարհասփյուռ հայությանը՝ հնարավոր ամեն ինչով աջակցել, սատարել բանակին։ Ըստ Զորավարի՝ անչափ կարեւոր է, որ հայկական կողմը տեխնիկապես եւ սպառազինությունների որակով չզիջի ոսոխին, իսկ դրա համար համազգային ներուժի օգտագործումն է անհրաժեշտ, անհրաժեշտ է, որ միասնական լինենք եւ յուրաքանչյուրս մեր ուժերի ներածին չափով օգնենք հայկական բանակին, սահմանին կանգնած զինվորին, սպային՝ այսկերպ օգնելով ինքներս մեզ։ Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը նաեւ ասաց, որ ԼՂՀ քաղաքական ղեկավարության հետ քննարկել են ԱԺ օրինակելի ընտրության անցկացման կարեւորությունը. «Աշխարհը հերթական անգամ պետք է տեսնի ու համոզվի, որ Արցախն առավել ժողովրդավար է, քան Ադրբեջանը, որ Արցախում առավել լավ են աշխատում պետական հաստատությունները, այստեղ ավելի են երաշխավորված մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները։ Տեսնեմ՝ դրանից հետո ո՞վ ռիսկ կունենա ասելու, թե՝ թող ժողովրդավարական Արցախը ենթարկվի բռնատիրական Ադրբեջանին»։ Գեներալը համոզված է, որ Արցախի իշխանության կամքն ու վճռականությունը բավարար են միջազգային ստանդարտներին համապատասխան ընտրություն անցկացնելու համար։

Նմանատիպ նյութեր