211652_close_icon
views-count913 դիտում article-date 21:39 03-04-2015

Աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն` ապրիլի 11-ին կայանալիք համաքաղաքային շաբաթօրյակի և ծառատունկի նախօրյակին

Ապրիլի 11-ին կայանալիք համաքաղաքային շաբաթօրյակի և ծառատունկի կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային ընդլայնված խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Խորհրդակցությանը մասնակցել են մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները, Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների պետերը, ինչպես նաև մայրաքաղաքի կենսապահովման բնագավառի կառույցների ղեկավարները: Ըստ նախապես կազմված ցանկերի և ժամանակացույցների` նախ հստակեցվել են վարչական շրջանների այն տարածքները, որոնցում մարդկային ռեսուրսներից զատ կգործարկվի նաև մասնագիտացված տեխնիկա: Զեկուցվել է, որ կուտակված աղբը աղբավայրեր տեղափոխելու հարցում տեխնիկական աջակցություն կապահովեն նաև շինարարական և կենսապահովման բնագավառի գործընկեր կառույցները: Զեկուցվել է, որ շաբաթօրյակին և ծառատունկին ներգրավվելու ցանկություն են հայտնել նաև մայրաքաղաքի տարածքում գործունեություն ծավալող ՀԿ-ները, պետական և մասնավոր ընկերությունները: Հանձնարարվել է համաքաղաքային շաբաթօրյակի բոլոր մասնակիցներին ապահովել համապատասխան գործիքներով ու պարագաներով, իսկ ծառատունկի մասնակիցներին` նաև տնկիներով: Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ ապրիլի 8-ին արդեն վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերին բաշխված կլինեն անհրաժեշտ քանակի տնկիներ: Մեկ անգամ ևս հիշեցնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանի պահանջը՝ քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը հանձնարարել է ծառատունկի համար առանձնացնել բացառապես ոռոգելի տարածքներ:

Նմանատիպ նյութեր